ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄԷ-ն պաղեստինցիներին հարվածեց թիկունքից

ԱՄԷ-ն պաղեստինցիներին հարվածեց թիկունքից

Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև գործարք ՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, միանշանակ չի ընդունվել մահմեդական աշխարհում: Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական ներկայացուցիչ Ֆաուզի Բարհումին հայտարարել է, որ համաձայնագրից կշահեն միայն իսրայելացիները, և այն հարված է պաղեստինյան գործին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Դա կհանգեցնի նրան, որ Իսրայելը կկատարի նոր հանցագործություններ և խախտումներ կանի մեր ժողովրդի և նրա սրբությունների դեմ»: Պաղեստինյան կողմը հայտարարել է, որ հետ է կանչում իր դեսպանին ԱՄԷ-ից, ինչպես նաև պնդում է, որ համաձայնագիրը հակասում է Արաբական պետությունների լիգայի բոլոր որոշումներին:

Թեհրանն էլ Իսրայել-ԱՄԷ պայմանագիրն անվանել է ռազմավարական սխալ:

Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին դեմ է արտահայտվել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը: ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ տվյալ համաձայնագրով ԱՄԷ-ն «անտեսում է պաղեստինցիների կամքը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում