ՄՄարիամ Մխիթարյան

Հայաստանն ամեն ինչ անում է Իրանի և ԱՄՆ-ի հետ ներկայիս լավ հարաբերությունները պահպանելու համար. վարչապետ

Հայաստանն ամեն ինչ անում է Իրանի և ԱՄՆ-ի հետ ներկայիս լավ հարաբերությունները պահպանելու համար. վարչապետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է BBC-ի HardTalk հաղորդմանը:

Hard Talk-ի հաղորդավարը հետաքրքրվում է Հայաստանի վարչապետից՝ արդյոք Հայաստանը մտադիր չէ՞ վերանայել արտաքին քաղաքականությունը, Երևանը դիտարկո՞ւմ է արդյոք Եվրամիությանը և ՆԱՏՕ-ի ուղղությամբ շարժվելու հնարավորությունը:

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է անվտանգության առումով, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք. միություն, որն ունի բացառապես տնտեսական ուղղվածություն։ Եվ մենք ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ։ Եվ, ի դեպ, Եվրամիությունը մեր հիմնական գործընկերն է բարեփոխումների օրակարգի իրականացման ճանապարհին։ Մենք բավականին արդյունավետ համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում ենք Հյուսիսատլանտյան դաշինքի խաղաղարար առաքելություններին Աֆղանստանում, Լիբանանում, Կոսովոյում և Մալիում։ Բացի դրանից՝ մենք արդյունավետ համագործակցում ենք Միացյալ Նահանգների հետ ռազմական ոլորտում»,- ասում է վարչապետը:

Ինչ վերաբերում է Թեհրան-Վաշինգտոն հակամարտությանը, վարչապետ Փաշինյանը շեշտում է՝ Երևանը խնդիրներ չունի Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների հետ։ Եվ Հայաստանը ամեն ինչ անում է երկու երկրների հետ ներկայիս լավ հարաբերությունները պահպանելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում