ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը կարգավորում է հարաբերություններն արաբական աշխարհի հետ

Իսրայելը կարգավորում է հարաբերություններն արաբական աշխարհի հետ

Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները պայմանավորվել են ամբողջովին կարգավորել հարաբերությունները, հայտնում է Reuters-ը: Երկու երկրների պատվիրակությունները ծրագրել են են հանդիպել առաջիկա շաբաթներին: Երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ԱՄՆ-ի Սպիտակ տանը:

«Սա պատմական օր է»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Այս պահին արաբական պետություններից միայն Եգիպտոսն ու Հորդանանն ունեն դիվանագիտական ​​հարաբերություններ Իսրայելի հետ: «Այսօր մենք ստեղծեցինք խաղաղության նոր դարաշրջան Իսրայելի և արաբական երկրների միջև»,- ասել է Նեթանյահուն:

Համաձայն պայմանագրերի՝ Իսրայելը ժամանակավորապես հետաձգելու է Արևմտյան ափի տարածքների բռնակցման և հետագա բնակավայրեր կառուցելու ծրագրերը: Աբու Դաբիի թագաժառանգ, Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյան ասել է, որ կողմերը կմշակեն համագործակցության «ճանապարհային քարտեզ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում