ՄՄարի Կոստանյան

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը կառույցի գլխավոր քարտուղարին զեկուցել է Ադրբեջանի հրահրած ազգամիջյան բախումների մասին

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը կառույցի գլխավոր քարտուղարին զեկուցել է Ադրբեջանի հրահրած ազգամիջյան բախումների մասին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է հղել, որում դատապարտել է աշխարհի տարբեր հատվածներում հայկական համայնքի նկատմամբ բռնություններն ու ազգամիջյան բախումների հրահրումը:

Դեսպան Մարգարյան նշել է, որ սահմանին վերջին սադրանքներն արտացոլվել են ազգամիջյան բախումներում, որոնք խրախուսել ու թույլ են տրվել Ադրբեջանի իշխանությունները: Միաժամանակ աճել է Հայաստանի դեմ ագրեսիայի ձախողված փորձերի հետ կապված հիասթափությունը:

«Այդ բախումները սկսվել են ադրբեջանական համայնքի որոշ անդամների կողմից տնտեսական վնաս հասցնելով՝ անօրինական ու խտրական ճանապարհով փորձելով խոչընդոտել այլ երկրներում հայկական ապրանքների մանրածախ վաճառքն ու արտահանումը: Սա ավելի շատ նման է ռասիստական անթաքույց զզվելի գործողության»,- իր նամակում գրել է դեսպանը:

«Այս գործողություններին հաջորդել են աշխարհի տարբեր հատվածներում գտնվող էթնիկ հայերի դեմ բռնությունները՝ միտումնավոր վնաս պատճառելով հայերին պատկանող սեփականությանը: Կրթօջախների նկատմամբ վանդալիզմի և էթնիկ դրդապատճառներով բռնության ու ագրեսիայի այլ գործողություններ են իրականացվել»,- գրում է Մհեր Մարգարյանը:

Դեսպան Մարգարյանը նշել է, որ «այսպիսի գործողությունները, որոնք իրականացվում են Ադրբեջանի իշխանությունների անմիջական մասնակցությամբ, ցույց են տալիս երրորդ երկրներում արմատականացման ու բռնության տարածման ամենաանպատասխանատու մտադրությունը: Այն արտացոլում է Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունն ու քաղաքականությունը, որի նպատակն է թշնամանք սերմանել հայ ժողովրդի նկատմամբ»:

Նա ընդգծել է, որ «Ադրբեջանի ղեկավարության քաղաքական դիսկուրսում գերիշխող ռասիստական ու ատելությամբ լի հռետորաբանությունը սահմանում է բռնության սադրանքի բոլոր տարրերն ու ներկայացնում ծանր հանցագործությունների ռիսկի կարևոր ցուցիչը:

«Հայաստանը վերահաստատում է նման հռետորաբանության կիրառման անթույլատրելիությունն ազգամիջյան բախումներ հրահրելու համար և կենտրոնանում է հետագայում բռնությունները կանխարգելելու նպատակով լարվածությունը թուլացնելու հրամայականի վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում