ՎՎարդան Հովսեփյան

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հանրային քննարկման է ներկայացվել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը:

«Հանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը, որի շրջանակներում նախատեսում ենք՝

1) տնային պայմաններում սովորողի կրթական աջակցության անհնարինության դեպքում` հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպում, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար.

2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով սովորողի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծում.

3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցում»,- գրել է Անդրեասյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում