ՆՆարե Ոսկանյան

Միքայել Ադամյանն ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Միքայել Ադամյանն ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում այսօր անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ: Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր բուհի կառավարման մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև քարտուղարի ընտրությանը: Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից առաջարկվեց մեկ թեկնածու՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանը:

ԵՊԲՀ կառավարման մարմնի 31 անդամները բաց քվեարկության արդյունքում Միքայել Ադամյանին միաձայն ընտրեցին ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի քարտուղարի աշխատանքը կշարունակի իրականացնել ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի ասիստենտ և ուսումնական մասի պատասխանատու, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը:

Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահը ներկաներին շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ աշխատանքները միտված են լինելու ԵՊԲՀ-ի զարգացմանը: Միքայել Ադամյանը, ներկայացնելով բուհի զարգացման տեսլականը, ընդգծեց, որ որդեգրելու է կառուցողական աշխատանքի գաղափարախոսությունը, ստանձնելու է պատասխանատվություն և պարտավորվելու է աշխատանքները կազմակերպել արդյունավետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետի կողմից հաստատվել էին բուհերի հոգաբարձուների խորհրդի նոր կազմերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում