ԼԼիլիթ Գասպարյան

Լոս Անջելեսում հայ համայնքի բողոքների շնորհիվ ադրբեջանական հակահայ քարոզչության փորձը ձախողվել է

Լոս Անջելեսում հայ համայնքի բողոքների շնորհիվ ադրբեջանական  հակահայ քարոզչության փորձը ձախողվել է

ԱՄՆ Լոս Անջելեսի շրջանի ոստիկանապետ Ալեքս Վիլիանուևայի թույլտվությամբ ծրագրված «ադրբեջանաամերիկյան համայնքի մտահոգությունները» խորագրով խորհրդաժողովը, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 12-ին, հայ համայնքի բողոքների շնորհիվ չեղարկվել է։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

Նշվում է, որ ադրբեջանական հակահայկական քարոզչության փորձի դեմ բողոքողներից մեկն էր Մոնթեբելլոյի նախկին քաղաքապետ, ներկայումս քաղաքային խորհրդի անդամ Ջեք Հաջինյանը, որը վերջերս հայ երիտասարդ ցուցարարների վրա հարձակված արդբեջանցիներին նման առիթ ընծայելու ոստիկանապետի որոշումը համարել էր վիրավորական՝ որպես բողոք հրաժարվելով ոստիկանապետի աշխատակազմի Երիտասարդական հիմնադրամի տնօրենների խորհրդում իր պաշտոնից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում