ԱԱննա Ավետիսյան

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի  ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր: Այս մասին հայտնում է  Интерфакс-ը: 

«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին հուլիսին սրված իրավիճակի վերաբերյալ: Ռուսական կողմը կարևորել է լարվածության թուլացմանը նպաստող ցանկացած գործողություն», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նշվում է, որ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստանյութը գրանցելու կապակցությամբ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում