ՌՌոզա Խաչատրյան

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանն այցելել է Իսլամական խորհրդի մեջլիս. նա տեղեկություններ է ներկայացրել սահմանին տեղի ունեցած բախման մասին

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանն այցելել է Իսլամական խորհրդի մեջլիս. նա տեղեկություններ է ներկայացրել սահմանին տեղի ունեցած  բախման մասին

Oգոստոսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանն այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում է ունեցել Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մ. Զոլնուրի հետ:
 

Զրուցակիցները քննարկել են երկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և այս համատեքստում Ա. Թումանյանը տեղեկություններ է ներկայացրել ս.թ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին:
 

Քննարկվել են կորոնավիրուսսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակվող ամերիկյան պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել ԵԱՏՄ-Իրան համագործակցության ամրապնդմանը և այս առումով Հայաստան-Իրան հարաբերությունների առանձնահատուկ նշանակությանը:
 

Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:

Ա.Թումանյանը և Մ.Զոլնուրը նշել են միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս իմաստով կարևորել խորհրդարանների ղեկավարների, մշտական հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև փոխգործակցության ակտիվացումը:
 

Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանը և Արա Շահվերդյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում