ԱԱրսեն Մկրտչյան

Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը

Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի, հարակից համայնքի ղեկավարի և ոստիկանության ծառայողների ներկայությամբ ապամոնտաժվել, հեռացվել և առգրավվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։
Հարուցվել է վարույթ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄ նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանը:  

«Շնորհակալ ենք քաղաքացիներին ահազանգելու համար և հորդորում ենք աջակցել ու հետամուտ լինել նմանօրինակ խնդիրների լուծմանը»,- գրել է Գրիգորյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում