ՎՎարդան Հովսեփյան

Խափանվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգը

Խափանվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են՝ տեխնիկական խնդրի պատճառով խափանվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգը (սերվերը), ինչի հետևանքով կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և վճարահաշվարկային տերմինալների միջոցով վճարումների կատարումը ժամանակավորապես դարձել է անհնար։

«Այս պահին տարվում են աշխատանքներ՝ առաջացած տեխնիկական խնդիրը վերացնելու ուղղությամբ։

Վճարումները կարող եք կատարել բանկերի միջոցով։

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում