Գյուղատնտեսական աշխատանք կատարողների համար դիմակի կրման պահանջի մեղմացումը ևս կքննարկվի

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե արդյոք դիմակի կրման պահանջի մեղմացումներ չե՞ն նախատեսվի գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների համար: 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ որոշ հանրային բաց տարածքներում դիմակի կրման պայմանի վերանայումը քննարկելու են, և այդ հարցը ևս կքննարկեն: 

Անդրադառնալով հարցին, թե պարետատունը ի՞նչ աշխատանք է տարել ԵՄ երկրների հետ, որպեսզի Հայաստանը դուրս բերվի ռիսկային երկրների ցանկից, և ՀՀ բացասական թեստ ունեցող քաղաքացիներին հնարավորություն տրվի եվրոպական երկիր մեկնել, Ավինյանն ասաց, որ լուծումն ընդհանուր առմամբ թվերի դրական դինամիկայից է կախված:

«Լուծումն այս առումով այն է, որ մեր դեպքերն օրեցօր ավելի ու ավելի նվազ գրանցվեն և, կարծում եմ՝ սա է այն ճանապարհը, որ կլուծի այդ հարցը, և անհատական որևէ բանակցությունների կարիք չի լինի»,- ասաց Ավինյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք զինվորները ծնողներին տեսակցելու հնարավորություն կունենա՞ն և արդյոք զինվորներին հնարավորություն կտրվի՞ արձակուրդի հնարավորությունից օգտվել: Ավինյանը նշեց, որ պաշտպանության նախարարի հետ կքննարկեն, բայց, կարծում է, որ այս փուլում էական փոփոխություններ Զինված ուժերում և այնտեղ հայտարարված կարանտինի հետ կապված չեն սպասվում:

«Դրական դինամիկան պահպանվելու պարագայում որոշակի մեղմացումներ հնարավոր կլինի իրականացնել»,- ասաց Ավինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում