ՀՀ կառավարությունը առավելագույնը թափանցիկ է եղել իր բոլոր գործողություններում. Ավինյան

ԼԼիլիթ Գասպարյան

ՀՀ կառավարությունը, ինչպես և հայտարարել էր, առավելագույն թափանցիկ է եղել իր բոլոր գործողություններում ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Իսկ իրականում, համավարակի հետ կապված թվերը պետք է հրապարակել համավարակի վերացումից հետո: 

«Ես՝ որպես պարետ, պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որ կայացրել եմ: Երբ գա հարցերին պատասխանելու ժամանակը, բոլոր հարցերի պատասխանները կտամ»,- ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հարցին:

Էնֆիաջյանը հարց ուղղեց ՀՀ ուղղված դրամական միջոցների մասին: Նա հորդորեց հաշվետվություն ներկայացրել, թե ինչ նպատակով են ծախսվել այս միջոցները:

«Պարոն Էնֆիաջյան, թափանցիկությունն այնտեղ է, որ Դուք հարցում եք ուղարկել Կառավարություն, և Ձեր հարցման պատասխանը մանրամասն, ԱԺ դեռևս նախորդ նիստին, արդեն ստացած եք եղել»,- պատասխանեց Ավինյանը: 

Էնֆիաջյանն ասաց, որ չի ստացել, ինչին ի պատասխան՝ Ավինյանը խոստացավ ուղարկել «սքրինները»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում