Ավտոմեքենաներում դիմակի կրման պահանջը հանվում է, հանրային տրանսպորտում և տաքսիներում՝ ոչ

ՆՆարե Ոսկանյան

Անձնական ավտոմեքենաներում դիմակի կրման պահանջը կհանվի: Չկա սահմանափակում՝ ընտանիքի անդամ է թե գործընկեր: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին, ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: 

Նա հայտնեց, որ դիմակ կրելու պահանջը պահպանվում է հանրային տրանսպորտում և տաքսիներում: Կանոնն, ըստ նրա, պահպանվում է նաև էլեկտրոնային տաքսի ծառայությունների դեպքում: «Կարծում եմ, որ ոստիկանությունն իր գործառույթների շրջանում կիրականացնի համապատասխան վարչական վարույթներ այն դեպքերում, երբ կպահանջվի»,- ասաց Ավինյանը:

Նրա խոսքով՝ դիմակի կրման պահանջը կվերանայվի նաև որոշ բացօթյա տարածքներում, մասնավորապես՝ բնության գրկում, անտառում, լողափին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում