ՄՄարի Կոստանյան

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Երիտասարդների միջազգային օրվա առթիվ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Երիտասարդների միջազգային օրվա առթիվ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Շնորհավորում ենք Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։

2000 թ․ ի վեր ՄԱԿ-ը ամեն տարի օգոստոսի 12-ին նշում է երիտասարդների միջազգային օրը՝ բոլորի ուշադրությունը հրավիրելով աշխարհի երիտասարդության հիմնահարցերին։ Այս տարի դիտարկվում է երիտասարդների ներգրավումը գլոբալ նախաձեռնություններում։

Նոր կորոնավիրուսի համավարակը բացահայտեց միասնական ու համահունչ գործելու և հրատապ մարտահրավերներին ու սպառնալիքներին լուծումներ ապահովելու միջազգային համակարգի կարողություններն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Երիտասարդների ներգրավումը տեղական, ազգային ու գլոբալ ձեռնարկներում կենսական նշանակություն ունի ազգային ու բազմակողմ հաստատությունների հաջող գործունեության համար։ 

Ինչպե՞ս կարող են հայաստանցի երիտասարդներն այստեղ ձեռնարկվող քայլերով ազդել գլոբալ փոփոխությունների վրա»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում