Հավաքների և երթերի անցկացումը կթույլատրվի դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման պայմանով

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության նիստում ընդունվեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումը: Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու այդ հարցը: 

Վարչապետն անդրադարձավ վերջին շրջանում հավաքների ազատության հետ կապված խնդրին և նշեց, որ գործնականում այս որոշմամբ հավաքների ազատության հետ կապված սահմանափակումները հանվում են, սակայն պարտադիր է հակահամաճարակային կանոնների պահպանումը:  

«ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ՝ պայմանով, որ մասնակիցները կլինեն դիմակով և 1.5 մ սոցիալական հեռավորությունը պահպանելով: Սա, կարծում եմ, կարևոր արձանագրում է, և սահմանափակումն էլ է բխել հակահամաճարակային իրավիճակից, սահմանափակման հանումն էլ է կապված դրա հետ: Եթե հանկարծ, Աստված չանի, այս թուլացումների արդյուքնում մենք նորից  թվերի բարձրացում ունենանք, ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ: Մենք ելնում ենք հակահամաճարակային կարգավիճակի վերլուծությունից: Հիմա անկում է գնում, և այդ անկման պայմաններում հնարավոր է դարձել այս սահմանափակումների թուլացումը կամ որոշ հատվածներում գործնականում վերացումը»,- ընդգծեց վարչապետը:

Հետևում ենք վիզա ունեցողների գործունեությանը՝ բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հետևում ենք վիզա ունեցողների գործունեությանը՝ բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Աշտարակ համայնքում ՔՊ-ն ստանում է քաղաքացիների վստահության քվեն. Ալեքսանյան

Աշտարակ համայնքում ՔՊ-ն ստանում է քաղաքացիների վստահության քվեն. Ալեքսանյան

Աշոցք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 91.4% վստահելիություն. Հասմիկ Հակոբյան

Աշոցք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 91.4% վստահելիություն. Հասմիկ Հակոբյան

Ամասիայում, նախնական տվյալներով, ՔՊ-ն հաղթանակ է գրանցել. Վահագն Ալեքսանյան

Ամասիայում, նախնական տվյալներով, ՔՊ-ն հաղթանակ է գրանցել. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 85%. hայտնի են Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի քվեարկության նախնական արդյունքները

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 85%. hայտնի են Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի քվեարկության նախնական արդյունքները

Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի անդամների հանդիպումը Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի անդամների հանդիպումը Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում