ԼԼիլիթ Գասպարյան

Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգվելու է. ՏԿԵՆ

Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգվելու է. ՏԿԵՆ

ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառմանը:

«Հարգելի՛ պարոն Մարուքյան, 

Ի պատասխան նախարար Պապիկյանին ուղղված Ձեր դիմումի վերաբերյալ գրառմանը՝ տեղեկացնում եմ, որ Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումն արդեն իսկ ընդգրկված էր Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: «Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ծրագիրը» այս պահին գտնվում է Համաշխարհային բանկի կողմից հաստատման փուլում, առաջիկա երկու ամիսներին մրցույթ կհայտարարվի, և կիրականացվի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և ԷՆ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից: 

Նախատեսվում է նորոգել 3,2 կմ երկարությամբ ճանապարհ, որն իր մեջ ներառում է նաև ճոճվող կամուրջ տանող ճանապարհը:

Ձեր նախորդ առաջարկին ևս արձագանքելով՝ հավելեմ, որ Հայոց այբուբենի հուշարձանից Ամբերդ տանող ճանապարհը նույնպես հիմնանորոգվելու է, ներառված է 2022 թ. ծրագրում:

Հանրապետությունում այժմ վերակենդանանում են ավելի քան 40 տարի չհիմնանորոգված ճանապարհներ:

Հայաստանի բոլոր ճանապարհները մշտադիտարկվում են թե՛ նախարարի, թե՛ նախարարության ոլորտային պատասխանատուների կողմից և առաջին իսկ հնարավորության դեպքում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում վերանորոգման ծրագրերում:

Շնորհակալություն առաջարկների համար:

Ձեր դիմումների պաշտոնական պատասխան գրությունները կստանաք սահմանված ընթացակարգով և ժամկետներում»,- գրել է Մուրադյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում