ՄՄերի Եգորյան

«Շիրակ» ակումբի նախագահի կարգավիճակը միանգամայն համատեղելի է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնի հետ. Վիրաբյան

«Շիրակ» ակումբի նախագահի կարգավիճակը միանգամայն համատեղելի է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնի հետ. Վիրաբյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որն ընտրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որում հայտնել է, որ մեծ պատիվ է ստանձնել իր հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը։

«Վստահ եմ, որ Շիրակի լեգենդար երկրպագուների, մարզչական ու մասնագիտական անձնակազմի հետ միասին կկարողանանք ստեղծել մի ամուր թիմ, որի կորիզը կկազմեն Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի սաները։ Մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ Շիրակի մանկապատանեկան դպրոցի սաները հնարավորություն են ունենալու իրենց դրսևորել Շիրակի հիմնական կազմում՝ բարձրագույն խմբի խաղերում ստանալով հնարավորինս շատ խաղաժամանակ։

Ուզում եմ նշել նաև, որ այս գալիք խաղաշրջանը պետք է ընկալել որպես անցումային՝ հաջորդ խաղաշրջանների չեմպիոնական արդյունքների համար ամուր հիմքեր ստեղծելու շրջան։

Շիրակի համար միշտ առանձնահատուկ դեր են ունեցել երկրպագուները: Հասկանում ենք, որ վերջին շրջանի զարգացումները միգուցե որոշ մտահոգությունների առիթ են դարձել,սակայն ցանկանում եմ վստահեցնել` բացառությամբ այս անցումային փուլի, Շիրակից բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել: Առաջիկայում նախատեսում եմ նաև հանդիպել երկրպագուներին, մանրամասն ներկայացնել թիմի ծրագրերն ու նպատակները:

Շնորհակալ եմ ակումբի նախկին նախագահ Արման Սահակյանին՝ Շիրակի հետ անցկացրած փայլուն տասը տարիների համար։ Վստահ եմ, որ հաջորդ տասնամյակներին ևս պարոն Սահակյանը իր ներկայությամբ ակումբի հետ կլինի։

Հ.Գ. Հատուկ լրագրող գործընկերների համար նշեմ նաև, որ ակումբի նախագահի կարգավիճակը միանգամայն համատեղելի է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնի հետ»,- գրել է Վիրաբյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում