ՄՄարի Կոստանյան

Բելառուսում բողոքի ցույցերի ժամանակ ցուցարար է մահացել

Բելառուսում բողոքի ցույցերի ժամանակ ցուցարար է մահացել

Բելառուսում նախագահի ընտրություններից հետո սկսված հակակառավարական բողոքի  զանգվածային ցույցերը շարունակվում են: Մինսկում ակտիվիստների ու անվտանգության ուժերի միջև բախումների ժամանակ մահացել է մեկ ցուցարար: Այս մասին տեղեկացրել են Բելառուսի ներքին գործերի նախարարությունից, հաղորդում է Euronews-ը:

«Ցուցարարներից մեկը փորձել է պայթուցիկը նետել իրավապահների ուղղությամբ, սակայն այն պայթել է ձեռքում»,-հայտնել է ներքին գործերի նախարարի խոսնակը:

Բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններից տուժել են բազմաթիվ մարդիկ:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի ընտրություններում վեցերորդ անգամ ընտրվել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որի օգտին քվեարկել է ընտրողների 80 տոկոսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում