ՄՄարիա Գաբրիելյան

Մեր շատ վարպետներ, վերելակների փոփոխման ծրագրի շնորհիվ, աշխատանք ունեն. Մարության

Մեր շատ վարպետներ, վերելակների փոփոխման ծրագրի շնորհիվ, աշխատանք ունեն. Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ այցելել է Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ ընթանում են վերելակների փոխարինման աշխատանքներ:

«Այցելեցի Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ այս պահին, քաղաքի 123 այլ կետերի հետ միասին, ընթանում են վերելակների փոխարինման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրեցինք տարվա սկզբին, 2020-ին ընդհանուր 500 վերելակ ենք փոխելու: Կարծում եմ՝  ավելորդ չի լինի նշել, որ մինչև 2018 թվականը՝ մեր թիմի գալը, Երևանում փոխվել էր 35 վերելակ: Երկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520 վերելակ, հաջորդ տարի մտադիր ենք ավելի մեծ ծավալ վերցնել, մինչև խնդիրը վերջնականապես լուծվի:

Բոլոր նոր վերելակները, ի դեպ, ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով, վերելակի կոճակների վրա Բրայլի այբուբենով գրություններ կան, կարելի է հանգիստ ներս մտնել անվասայլակով:

Վերելակների փոփոխման ծրագիրը, բացի բուն նպատակին ծառայելուց, նաև զգալիորեն աշխատատեղերի հարց է լուծում: Մեր շատ վարպետներ, այդ թվում՝ վերջերս հայրենիք վերադարձած, սրա շնորհիվ աշխատանք ունեն»,- գրել է Հայկ Մարությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում