Հայաստանյան բանկերը և համավարակը. կիսամյակային ամփոփում

ՀՀերմինե Բաղդասարյան

Քարտով առևտուրը Հայաստանում՝ կորոնայի փուլում, թափ է հավաքել: Փողին չկպչելու և վիրուսից խուսափելու հույսով՝ սպառողի պատվերով բանկերը տարեսկզբից 55 հազարից ավելի քարտ են թողարկել, խանութները՝ 1 183 նոր տերմինալ տեղադրել: Մարդիկ կարծես վարժվում են դրամապանակից հանել ոչ թե թղթադրամ-մետաղադրամ, այլ պլաստիկ քարտը, ոգևորված է Բանկերի միության գործադիր տնօրենը:

Սեյրան Սարգսյան - Հայաստանի Բանկերի միության գործադիր տնօրեն- Առաջին անգամ անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկին, եղել է 53 տոկոս: 

Երկրում հիմա պլաստիկ քարտերի թիվը մոտենում է 2.5 մլն-ի. մարդ կա՝ մի քանիսն ունի: Չափահաս բնակչության հետ քանակի տարբերությունը բացատրում են ֆինանսիտները: Բանկային հաշիվների թիվը շատ ավելի մեծ է՝ 6.1 մլն հատ:

Ի դեպ, կորոնայի պատճառով աշխարհում կրճատված վարկավորմանը հակառակ, վարկային պորտֆելը Հայաստանում կիսամյակի դրությամբ մեծացել է 28 մլրդ դրամով: Վերջին 10 տարիների ընթացքում, այս կիսամյակում առաջին անգամ, դրամով վարկերի ծավալը գերազանցել են արտարժույթով վարկերի ծավալը:

Այստեղ իր դերն ունի նաև կառավարության հակաճգնաժամային աջակցությունը. բիզնեսին՝ հարկերի-կոմունալների, աշխատանքը կորցրած մարդկանց ապրելու, գյուղացիներին՝ նոր այգի ու ֆերմա հիմնելու համար պետությունն այս ընթացքում բանկերի միջոցով 98 մլրդ դրամ է բաշխել: Իրենք՝ բանկերը, հետաձգել են հաճախորդներից մոտ 30 տոկոսի վճարումները:

Հունիսի 1-ի դրությամբ վերանայվել են 550 հազար ֆիզիկական անձանց և շուրջ 17.5 հազար իրավաբանական անձանց վարկային պայմանագրերը, մնացորդային արժեքը կազմում է 1.3 տրիլիոն դրամ:

Վերանայումը շատերին է հնարավորություն տվել խուսափել բանկերի «սև ցուցակում» հայտնվելուց:

Ի՞նչ կլինի աշնանը տնտեսության հետ՝ կորոնան երկրորդ ալիքով կհարվածի՞, թե՞ ոչ, ֆինանսիստները չեն ուզում կանխատեսել: Առաջին կիսամյակի տվյալներից դժգոհ չեն. աշխատել, շահույթ են ստացել ու 1000 խոշոր հարկատուների ցանկում, 13 բանկով միասին, վճարել 26 մլրդ 700 մլն դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում