Հուլիսի 11-ը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Հաստատվել է կորոնավիրուսի 489 նոր դեպք, առողջացել 710 քաղաքացի: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 11234 պացիենտ:

Արցախում կորոնավիրուսի նոր դեպ չի արձանագրվել, առողջացել է ևս 3 քաղաքացի:

Նախագահի հրամանագրով Արցախում ևս մեկ ամսով երկարացվել է արտակարգ դրությունը:

ՌԴ-ում վարակվածների թիվը նվազում է, իսկ մահացության ցուցանիշը՝ ոչ:

Իրանը չի կարող տնտեսությունը փակել համավարակի պատճառով. Հասան Ռոհանի:

Հուլիսի 5-11-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով  շուրջ 1800 կրակոց:

Այսօր աշխարհը տոնում է Բնակչության միջազգային օրը: Վարչապետի գլխավորությամբ ստեղծած Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդը կյանքի է կոչել մի շարք ծրագրեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում