«Շնորհավոր մարտի 8-ը, տղամարդիկ»
Աննա Բերկուտովայի զենքը իր գեղեցկությունն է, ինտելեկտը և բացարձակ վստահությունը, որ ճանաչում է տղամարդկանց: Նա շատ կարևոր մի նախագիծ է վարում և շուտով պատրաստվում է ամուսնանալ միլիոնատեր մի տղամարդու հետ: Բայց հենց իր ծննդյան օրը՝ մարտի ութին, նրա ճակատագիրը փոխվում է:
Մարտի 8-ին՝ ժամը 17:20-ին
«Ինչ են ուզում կանայք»
Կանանց խելքահան անող Նիք Մարշալն իրեն համարում է Աստծո պարգև մոլորակի գեղեցիկ սեռի համար։ Նա զբաղվում է գովազդներով և հասել է իր կարիերայի գագաթնակետին և սպասում է պաշտոնի բարձրացմանը։ Բայց գործակալության կարծիքով, կանանց համար ապրանքների գովազդից ամենալավը կհասկանա կինը և Նիքին նոր պաշտոն չեն տալիս։ Այդ պաշտոնը զբաղեցնում է գովազդային գործում տաղանդավոր խորհրդատու և շատ հմայիչ կին Դարսի Մակգուայերը։
Մարտի 8-ին՝ ժամը 23:30-ին










