ՄՄերի Եգորյան

Թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի կայունացում է լինելու. Փաշինյան

Թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի կայունացում է լինելու. Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի կայունացում է լինելու: Այդ մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Այդ հանգամանքը մեզ պետք է ոչ թե թուլացնի, այլ ավելի զգաստացնի: Խնդիրը կրկին մեկն է՝ հակահամաճարակային կանոնների պահպանումը»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա նշեց, որ վերջին շրջանում համաճարակի բռնկում է տեղի ունենում հատկապես հոգեհանգստի, թաղման արարողություններին, ուստի այդ արարողությունները պետք է անցկացվեն պարետի սահմանած կանոններով միայն: Դա, ըստ վարչապետի, վերաբերում է նաև հարսանիքներին: 

«Այս հարցում կարևոր եմ համարում հանրային աջակցությունը, բոլոր սգակիր և տոնական միջոցառում ունեցող ընտանիքները պետք է համագործակցեն ՏԻՄ-երի և ոստիկանության հետ՝ հակահամաճարակային կանոնները մաքսիմալ պահպանելու համար»,- ասաց Կառավարության ղեկավարը: 

Փաշինյանը կարևոր համարեց նաև հակահամաճարակային շարժման աշխատանքը, որը ենթադրում է երկու հոգանոց խմբերի շրջայց փողոցներում, բակերում և մարդկանց իրազեկում հակահամաճարակային կանոնների մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում