Ընտանիքիս հանդեպ կարոտը միայն տեսազանգի միջոցով եմ առնում․ Ուռումյան

ՆՆարե Ոսկանյան

Պարետատան նիստի ավարտից հետո ճեպազրույցի ընթացքում վարչապետը ներկայացրեց Նուշիկ Ուռումյանին։ Օրթոպեդիայի վերակենդանացման բաժնի բուժաշխատողը Արթիկի բժշկական քոլեջի մանկաբարձության և ընդհանուր քույրության բաժնի ուսանող է, երեք երեխաների մայր։ Նա Մարալիկից եկել և արդեն երկու ամիս է՝ միացել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի  գիտական կենտրոնի բժիշկներին։ Աշխատում է կամավոր:

«Ընտանիքիս, երեխաներիս հետ կապը միայն տեսազանգի միջոցով է։ Կարոտս նույնպես տեսազանգի միջոցով եմ առնում։  Շատ կարևորում եմ իմ այս քայլը, հպարտ եմ իմ այս քայլով։ Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ ամենանայն լրջությամբ մոտեցեք  այս իրավիճակին»,-ասաց Ուռումյանը՝ խնդրելով քաղաքացիներին, որ դիմակ կրեն ու օգնեն, որ համաճարակը մեր երկրից շուտ վերանա։

«Կրեք դիմակ, խնդրում եմ։ Դուք դիմակ կրելով օգնում եք, որ մեզ մոտ հույս լինի, որ շուտ կազատվենք արտահագուստից ու մեր դիմակից, քանի որ շատ դժվար է աշխատել նման արտահագուստով»,- կոչ արեց Ուռումյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում