ՆՆարե Թադևոսյան

«Իմ քայլի» պատգամավորը կորոնավիրուսի թեստ է հանձնել

«Իմ քայլի» պատգամավորը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Երեկ տեղեկություն ստացա, որ մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, ում հետ շփում էի ունեցել մի քանի օր առաջ։ Անմիջապես հանձնել եմ RT-PCR թեստ, որի արդյունքները բացասական են։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:  

«Սա ևս մեկ ապացույց է, որ սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակի կրումը և ձեռքերի հաճախակի ախտահանումը նվազեցնում և որոշ դեպքերում կանխում են վարակի տարածումը։

Իսկ այսօր արձանագրված 517 նոր ու 19 մահվան դեպքերը պետք է ստիպեն մեզ էլ ավելի կարգապահ լինել և պահպանել հակահամաճարակային կանոնները։

Դիմա՛կ կրեք, առո՛ղջ եղեք»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում