ԱԱրման Գալոյան

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի երեխաներ

Շնորհավորում եմ Ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մեր նախարարության և անձամբ իմ աշխատանքը միտված է նրան, որ ամեն օր ապահովենք Ձեր անհոգ ու երջանիկ մանկությունը՝ վերացնելով այն խոչընդոտները, որոնք առկա են այդ նպատակին հասնելու համար:

Վստահ եմ, որ նախորդ տարիների նման այսօր էլ եք ցանկանում մայրիկների, հայրիկների, տատիկների ու պապիկների և ձեր ընկերների հետ լինել այգիներում, պուրակներում, խաղահրապարակներում, զվարճանքի կենտրոններում: Ցավոք, համավարակի պատճառով այս տարի տոնն այդ կերպ նշելու հնարավորությունը սահմանափակված է։ Սակայն վստահ եմ, որ շուտով մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին, իսկ մինչ այդ ձեր հարազատները կանեն հնարավորը, որ տոնը շարունակվի ամեն օր ու դառնա հիշարժան և ուրախ:

Անհոգ մանկություն եմ մաղթում ձեզ, առողջություն, խաղաղ երկինք ու ավելին սովորելու և իմանալու բազում հնարավորություններ, որ պատրաստ ենք ստեղծել ձեզ համար»,- ասված է նախարարի ուղերձում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում