ԱԱրման Գալոյան

Արդարադատության նախարարը՝ փաստահավաք հանձնաժողով ստեղծելու օրինագծի մասին

Արդարադատության նախարարը՝ փաստահավաք հանձնաժողով ստեղծելու օրինագծի մասին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է 1991-2018 թթ. ընթացքում մարդու իրավունքների զանգվածային խախտումների ուսումնասիրման նպատակով Փաստահավաք հանձնաժողով ստեղծելու օրենսդրական նախագծին:

«Անցումային արդարադատության կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումը եղել է մեր Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ամենակարևոր նպատակներից մեկը:

Դրան հասնելու համար Ռազմավարությամբ ամրագրել էինք նաև Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում, որն օժտված է լինելու 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ:

Այսօր արդեն հանրային քննարկման ենք ներկայացրել Հանձնաժողովի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը:


Խնդրում եմ բոլոր շահագրգիռ կողմերին լինել ակտիվ և առաջարկություններ ներկայացնել այն որակապես ավելի լավը դարձնելու համար»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում