ՄՄարիա Գաբրիելյան

Մայիսի 25-ի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը կկայանա 19։00-ին

Մայիսի 25-ի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը կկայանա 19։00-ին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 19։00-ին։

«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 25-ին ժամը՝ 09։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հերթագրված քաղաքացիների ցուցակը հղումով՝ https://www.facebook.com/armembrus/posts/1121730824878720?__tn__=-R ։

Հաշվառումը կմերնարկի մայիսի 25-ին, ժամը՝ 16։00-ին»,- նշված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում