ՄՄարիամ Պետրոսյան

Ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք. ուղևորները կմեկուսացվեն

Ապրիլի 28-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք. ուղևորները կմեկուսացվեն

Երկար բանակցությունների արդյունքում ուկրաինական SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Կեցությունն այդ վայրում ապահովվում է ՀՀ կառավարության կողմից։

Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Ինքնաթիռում առկա է միայն 150 նստատեղ, և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի դեսպանատունը խնդրում է Հայաստան վերադառնալ ցանկացողներին շտապ հաշվառվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (հեռախոս՝ +38 044 486-49-96, +38 073 373-74-47, էլ. փոստ [email protected]) կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (հեռախոս՝ +38 048 703-91-78, +38 068 300-88-77 էլ. փոստ [email protected])։ 

Թռիչքը կատարվելու է "Բորիսպիլ" օդանավակայանի F տերմինալից, ուղևորներին խնդրում են լինել օդանավակայանում թռիչքից առնվազն 2 ժամ առաջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում