Թարմացում 25.04.2020. Կա հաստատված 81 նոր դեպք, առողջացել է 75 քաղաքացի

ՄՄարիամ Պետրոսյան

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացածներ։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում