ԱԱրման Գալոյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել գիտնական և գործարար Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ:

Վարչապետի ուղերձում, մասնվորապես, ասված է. «Մեծ ցավով և ափսոսանքով ընդունեցի Ասո Դավիդյանի մահվան բոթը։ Ի սրտե ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին և մտերիմներին։ 

Ասո Դավիդյանի մահը մեծ կորուստ էր բոլորիս համար։ Նա ժամանակակից հայկական սփյուռքի և ԱՄՆ հայկական համայնքի ամենանշանավոր և կարկառուն դեմքերից էր, ով հայտնի էր ոչ միայն որպես տաղանդավոր գիտնական և գործարար, այլ նաև մեկենաս և առատաձեռն բարերար։ 

Մեծ դրվատանքի և երախտագիտության է արժանի հատկապես Հայաստանին ցուցաբերած նրա բազմամյա օժանդակությունը։ Հայաստանի անկախության տարիներին նրա միջոցներով և ջանքերով շուրջ երեք հարյուր պետական ծառայող և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կրթություն են ստացել և վերապատրաստվել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ 

Ասո Դավիդյանը բովանդակալից և հագեցած կյանք է ապրել։ Նրա անցած ուղին և դավանած բարձր արժեքներն օրինակելի են մեր հասարակության և հատկապես երիտասարդ սերնդի համար։ 

Աստված հոգին լուսավորի»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում