Նիդեռլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում անդրադարձել է Նիկո Սխեմերսին Երևանում Նիդեռլանդների Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպան նշանակելուն:
«Ուրախ եմ տեղեկանալ, որ Նիդեռլանդների կառավարությունը որոշել է փորձառու դիվանագետ Նիկո Սխեմերսին նշանակել Երևանում ՆԹ առաջին ռեզիդենտ դեսպան։ Ակնկալում եմ աշխատել սերտ համագործակցությամբ»,- Թվիթերում գրել է դեսպան Բալայանը:
Glad to read about @Rijksoverheid decision to appoint an experienced diplomat @NicoSchermers as First Resident #Dutch Ambassador in #Yerevan. Looking forward to our close cooperation.@NLMFAEurope @MFAofArmenia @DutchMFA https://t.co/Q6J8DIpHin
— Tigran Balayan (@tbalayan) April 18, 2020










