ՌՌոզա Խաչատրյան

Իրեն կարող են սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, բայց նա Ամենայն Հայոց Կաթողիկոսն է․ Մարուքյան

Իրեն կարող են սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, բայց նա Ամենայն Հայոց Կաթողիկոսն է․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Կաթողիկոսի՝  ՀՀ երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը, նշեց, որ խոսքի ազատությունը վերաբերում է բոլորին, և մարդիկ կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը:

«Թե՛ հոգևոր ծառայողները, թե՛ աշխարհիկ մարդիկ ունեն խոսքի, կարծիք արտահայտելու իրավունք: Բնականաբար, Վեհափառ Հայրապետը կարող է այդ իրավունքից օգտվել։ Կարծիք է ասել: Կարծիքը հարգողն ո՞վ է. դատարանը և գլխավոր դատախազությունը: Կհարգեն՝ կհարգեն, չեն հարգի՝ չեն հարգի, բայց պետք չէ դրանից սարքել Հայոց հարց։ Ես ֆեյսբուքյան գրառումներ, արդեն յութուբյան կեղծ ալիքներում տեսանյութեր եմ տեսնում Վեհափառի, Եկեղեցու դեմ: Դա ես խիստ դատապարտում եմ: Վերջապես, մենք մեր արժեքների, մեր երկուհազարամյա եկեղեցու դեմ ենք գնում»,- նշեց Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, որ ինքը չի կիսում Վեհափառի կարծիքը, բայց դրա մասին պետք է հարգալից արտահայտվի։ Պատգամավորն ասաց, որ Կաթողիկոսին կարող են սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, բայց նա օծված է և Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, և վիրավորանք է նրան ավազանի անունով կոչելը։

«Ես ինքս Վեհափառի կարծիքը չեմ կիսում, բայց եթե դրա մասին արտահայտվեմ, պետք է արտահայտվեմ հարգալից, որովհետև ամեն ինչ իր ձևը, կարգուկանոնն ունի: Խոսքը Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին է: Մեր պատմության մեջ եկեղեցու դեմ այնքան ուժեր են դուրս եկել, որոնք բոլորն էլ փոշի են դարձել, վերացել, գնացել են: Եկեղեցու դեմ կարելի՞ է նման ձևով դուրս գալ: Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա Եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ: Այո, կոնկրետ արշավ է՝ ոչ միայն ֆեյքերի, նաև քաղաքական առումով: Որովհետև Վեհափառին ավազանի անունով կոչելը վիրավորանք է, նման բան չի կարելի անել: Իրեն կարող են սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, բայց նա օծված է և Ամենայն Հայոց Կաթողիկոսն է», - ասաց Էդմոն Մարուքյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում