ՆՆարե Ոսկանյան

Արցախի ժողովուրդն ընտրել է՝ իր կյանքը կառուցել ժողովրդավարական մոդելով. Մնացականյան

Արցախի ժողովուրդն ընտրել է՝ իր կյանքը կառուցել ժողովրդավարական մոդելով. Մնացականյան

ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Արցախում մարտի 31-ին և ապրիլի 14-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների միջազգային արձագանքներին, նշել է.

«Ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդն իր մանդատը տվեց Արցախի իշխանություններին՝ շարունակելու ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Ընտրություններն էական նշանակություն ունեին մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության, խաղաղ գործընթացի առումով: Հայաստանի իշխանությունները եղել և մնում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Արցախի ժողովուրդն իր ընտրած ճանապարհով արտահայտում է իր մոտեցումն ու դիրքորոշումը»:

ՀՀ ԱԳՆ նախարարը տեղեկացրեց, որ միջազգային արձագանքների առումով  առաջնահերթ են այն հայտարարությունները, որոնք արվել են խաղաղ գործընթացին առնչություն ունեցող մարմիններին: Ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների հայտարարության մեջ  ընդգծվում էր Արցախում ապրող մարդկանց դերն իրենց ապագան որոշելու և Արցախի իշխանությունների կողմից հանրային կյանքը կազմակերպելու անհրաժեշտության հարցում:

Մնացականյանը նաև նշեց, որ Արցախի ժողովուրդն ընտրել է՝ իր հանրային կյանքը կառուցել ըստ ժողովրդավարական մոդելի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում