ՌՌոզա Խաչատրյան

Արցախի ընտրությունները շատ ավելի ժողովրդավարական էին, քան Ադրբեջանում․ Իոաննիսյան

Արցախի ընտրությունները շատ ավելի ժողովրդավարական էին, քան Ադրբեջանում․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն ամփոփել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլում դիտորդական առաքելության արդյունքները:

Դիտորդական կարճաժամկետ առաքելության ղեկավար Հերմինե Գասպարյանը նշեց, որ ընրությունների առաջին փուլում դիտարկվել էին 49 տեղամասեր բոլոր շրջաններում, 113 դիտորդներով 9 շրջիկ խմբեր են աշխատել։ Ընտրության երկրորդ փուլում, սակայն, առաքելության կազմը մի փոքր կրճատվել է։

«Այս անգամ մենք հանդես եկանք 65 դիտորդով և հիմնականում իրականացրինք տեսանկարահանում և հեռարձակում իրականացող 48 ընտրատեղամասերի դիտարկում օնլայն հեռարձակման միջոցով։ Նաև ունեինք շրջիկ խմբեր, որոնք այցելում էին ամենախնդրահարույց տեղամասեր»,- տեղեկացրեց Առաքելյանը։

Առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ եթե ընտրությունների առաջին փուլում քաղաքային համայնքներում մասնակցությունը եղել է 70 տոկոս, իսկ գյուղական տեղամասերում՝ 76 տոկոս, երկրորդ փուլում քաղաքային տեղամասերում մասնակցությունը կազմել է 35 տոկոս, գյուղականներում՝ 56 տոկոս։ 

«Հիմք կա ենթադրելու, որ քաղաքացիական հասարակության և ընդդիմության կողմից չվերահսկված ընտրատեղամասերի զգալի մասերում եղել են կոպիտ խախտումներ, որոնք ազդել են այդ տեղամասերում քվեարկության վերջնական արդյունքների վրա»,- նշեց Իոաննիսյանը։

Ամփոփելով՝ Իոաննիսյանը նշեց, որ ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում։

«Սակայն այդ մրցակցության արդարության չափը էապես տարբերվում է ժողովրդավարական հասարակությունում ընտրություններին ներկայացվող պահանջներից,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով,- Արցախի Հանրապետության ընտրական օրենսդրությունը, ընտրական համակարգը, վարչարարությունը էական բարեփոխման կարիք ունեն»։

Իոաննիսյանի խոսքով՝ որևէ համեմատություն չպետք է անցկացնել Արցախում և Ադրբեջանում կայացած ընտրությունների միջև, քանի որ դրանք որակապես բացարձակ տարբեր հարթություններում  են։ 

«Բնականաբար, ընտրություններն Արցախում շատ ավելի ժողովրդավարական էին, քան Ադրբեջանում փետրվարին տեղի ունեցած ընտրությունները»,- նշեց Իոաննիսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում