ՆՆարե Ոսկանյան

Նախագծի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի գործիք ստեղծելն է․ Հովակիմյան

Նախագծի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի գործիք ստեղծելն է․ Հովակիմյան

«Այս նախագծի նպատակը իր խորքում չունի որևէ տնտեսական կոմպոնենտ, այլ կոնկրետ կոռուպցիայի դեմ պայքարի գործիք ստեղծելը»,- հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում  փոփոխությունների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ: Նա շեշտեց, որ օրենսդրական փաթեթի նպատակը կոռուպցիոն երևույթների կանխարգելման լրացուցիչ գործիք ստեղծելն է։

«Ներկայիս կարգավորումներով որևէ X պաշտոնատար անձ, որն ունի կեղտոտ գումար, անօրինական եկամուտ՝ կարող է վարձել որևէ Y անձի, գրանցել ՓԲԸ, թողարկել բաժնետոմս։ Այդ բաժնետոմսը ձեռք է բերում իր X անձը, և այդ տվյալը գաղտնիք է։ Եթե չլինի քրեական գործ, այլ կասկածելի հնագամանքներ ի հայտ չգան, երբեք չես իմանա, որ այդ X անձն ունի նման կապիտալ։ Ներկայիս կարգավորումը հնարավորություն է տալիս, որ այդ ինֆորմացիան բաց լինի։ Եթե ուզում ենք Հայաստանում տնտեսությունը զարգանա՝ տնտեսական հարաբերությունները պետք է հնարավորինս թափանցիկ լինեն»,- ընդգծեց պատգամավորը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում