ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ն քվեարկել է երեկ քննարկված նախագծերը

ԱԺ-ն քվեարկել է երեկ քննարկված նախագծերը

Ազգային ժողովն այսօր 112 կողմ և 1 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովն առաջարկել է օրենքի նախագծի համար հատուկ ընթացակարգ՝ երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Արուսյակ Ջուլհակյանի ներկայացրած «Քրեական դատավարության» օրենսգրքում լրացումների նախագիծը 1 կողմ և 83 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ չընդունվեց, բայց տեղափոխվեց գրավոր առաջարկների ներկայացման փուլ։

Քվեարկության դրվեց և 111 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ  Նիկոլայ Բաղդասարյանի և Նազելի Բաղդասարյանի ներկայացրած Քրեական  դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Կառավարության ներկայացրած Քրեական  օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքերում լրացումների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 97 կողմ և 14 դեմ ձայներով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխության և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կողմ 113 ձայնով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության  ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ  օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ մերժվեց՝ 34 կողմ և 79 դեմ ձայներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում