ՆՆարե Ոսկանյան

Հայտնի քաղաքական ուժերը ֆեյքերով փորձում են ձևավորել կեղծ հանրային օրակարգ․ Անդրանիկ Քոչարյան

Հայտնի քաղաքական ուժերը ֆեյքերով փորձում են ձևավորել կեղծ հանրային օրակարգ․ Անդրանիկ Քոչարյան

«Աշխարհում տիրող համաճարակից ելնելով՝ հասարակական և քաղաքական կյանքը առավել քան երբևէ տեղափոխվել է վիրտուալ դաշտ։ Չունենալով որևէ ազդեցություն և հենք իշխանության իրական կրողի՝ ժողովրդի մոտ, քաղաքական օրակարգ  ձևավորելու տոտալ լեգիտիմության բացակայության պայմաններում որոշ, ավելի շուտ՝ հանրահայտ քաղաքական ուժեր ֆեյքերի միջոցով  փորձում են Հայաստանում ձևավորել կեղծ հանրային օրակարգ»,- Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: 

Նա ընդգծել է, որ ֆեյքերի միջոցով տպագրվում են հոդվածներ, որոնց արձագանքում են հենց ֆեյքերը, իսկ սպասարկող մամուլը  արտատպում և ձևավորում է հանրային ֆեյք կարծիք։ «Նրանք փորձում են ձևավորել վիրտուալ պսևդոժողովրդավարություն, որտեղ մարդուն փոխարինում է կեղծիքը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հայրենիքի և զինվորի գաղափարը ևս տեղափոխվում է վիրտուալ, ոչ իրական դաշտ և ի հետևանս ստեղծվում է կեղծված արժեհամակարգ։

«Ժողովրդավարության պայմաններում սա անթույլատրելի է, քանի որ ժողովրդի կամքն առաջնային է երկրի բոլոր ծրագրերն իրականություն դարձնելու և ապագայի հեռանկարը կերտելու գործում։ Իրական հայրենիքի, իրական մարդու և իրական զինվորի կերպարին զուգահեռ ծնվում է արհեստական իրողություն, որը չունի ամուր հիմքեր և կփլուզվի առաջին իսկ հարվածից»,- ասել է պատգամավորը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում