ՆՆարե Ոսկանյան

Ե՞րբ են վերջին անգամ պարգևավճար ստացել փոխվարչապետը, էկոնոմիկայի ու սոցապ նախարարները

Ե՞րբ են վերջին անգամ պարգևավճար ստացել փոխվարչապետը, էկոնոմիկայի ու սոցապ նախարարները

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, նախարարներ Բաթոյանին ու Խաչատրյանին հարց ուղղվեց՝ կապված պարգևավճարների հետ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «ե՞րբ կստանան հաջորդը» հարցին չի պատասխանի, քանի որ դա կախված է իրավիճակի կարգավորումից:

«Դա կլինի այն ժամանակ, երբ Կառավարությունը որոշում կայացնի շարունակել աշխատակիցների համար  պարգևավճարների վճարման գործընթացը: Վերջին անգամ փետրվարին ու մարտին նախարարության սպասարկող անձնակազմն է պարգևավճար ստացել: Նրանք հանգստյան  օրերին աշխատել են շենքի մաքրության և սանիտարական վիճակը կարգի բերելու համար»,- ասաց նախարարը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ դժվարացավ հստակ մտաբերել, բայց ասաց՝ եթե չի սխալվում՝ պարգևավճարը փետրվարին է ստացել։

«Երբ կստանամ հաջորդը՝ չեմ կարող ասել։ Պարգևավճարների տրամադրումը մեզ՝ մենք չենք որոշում։ Երբ կլինի համապատասխան որոշում, այդ ժամանակ այդ մասին կիրազեկեն»,- ասաց Բաթոյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ իրոք չի կարող կարող հստակ ասել՝ երբ է ստացել, կարող է սխալվել։ Խոստացավ լրագրողներին՝ հարցին պատասխանել գրավոր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում