ԱԱրման Գալոյան

Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի

Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի

Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել։ Այն սահմանում է 2018-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը, տեղեկացնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը Ֆեյսբուքի էջում:

«Ըստ այդմ Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։ Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը կամ վերականգնվող էներգակիրների խթանմանն ուղղված ծրագրեր։

Covid-19-ով պայմանավորված անվտանգության կանոններից ելնելով՝ դեսպան Միխայել Բանցհաֆի և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից համաձայնագիրը ստորագրվեց առանձին։ Այս իրադարձությունը ցույց է տալիս, որ հայ-գերմանական համագործակցությունն անգամ նման դժվարին ժամանակներում շարունակում է ընդլայնվել և խորանալ»,- տեղեկացնում է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում