ԱԱրման Գալոյան

ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներ: 

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում