ԱԺ պատգամավորների և աշխատակիցների պարգևատրման ֆոնդը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին

ԱԺ պատգամավորների և աշխատակիցների պարգևատրման ֆոնդը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը տեղեկացրել է, որ խորհրդարանի աշխատակազմի երկրորդ եռամսյակի շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվում է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին:

«Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, և ՀՀ ԱԺ պատգամավորների համաձայնությամբ, նույն հաշվեհամարին է փոխանցվել պատգամավորների մարտ ամսվա պարգևատրումների ֆոնդը:

Նշեմ որ պարգևատրման ֆոնդը կազմում է աշխատավարձի ֆոնդի 30%-ը թե՛ պատգամավորների, և թե՛ աշխատակազմի աշխատակիցների համար:

Տեղ գտած թերըմբռնումներից խուսափելու համար պետք է նշեմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար, և այն որևէ կապ չունի առաջիկա եռամսյա պարգևատրման ֆոնդի փոխանցման հետ: Այն ամբողջությամբ իրականացվել է»,- տեղեկացրել է Գալստյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում