ՆՆարե Ոսկանյան

Ունենք 8 օրը մեկ կրկնապատկման տեմպ, և մեր խնդիրն է այդ տեմպը գցել․ Թորոսյան

Ունենք 8 օրը մեկ կրկնապատկման տեմպ, և մեր խնդիրն է այդ տեմպը գցել․ Թորոսյան

«Երեկ ամբողջ օրն ունեցեել ենք ընդամնեը 11 նոր հաստատված դեպք, ինչը դրական հանգամանք է, սակայն մեզ պետք է խորհելու տեղիք տա, որ ազգովի շարունակենք հասնել ավելի ցածր ցուցանիշների»,- ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ։

Արսեն Թորոսյանը նշեց, որ կորը հարթեցնելու, տեմպը կոտրելու բոլորի ջանքերը պետք է եռապատկել, որպեսզի հարաբերականորեն այդ դրական արդյունքը պահպանվի շատ երկար ժամանակ: Նախարարը հորդորեց հետևել պարետի ցուցումներին և օգտվել միայն կենսական անհրաժեշտության ծառայություններից։

«Վերջին երեք օրերին 4,6 տոկոս աճ է եղել, 6,8 և վերջին օրը՝ 1,3 տոկոս։ Մենք արդեն ունենք 8 օրը մեկ կրկնապատկման տեմպ, և մեր խնդիրն է այդ տեմպը գցել»,- ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ այս պահին կա միայն կորոնավիրուսային հիվանդության համար առանձնացված 1400 մահճակալային ֆոնդ, որի կեսն է հիմա զբաղված: Պացիենտները, որոնք չունեն որևէ գանգատ, կամ գանգատները քիչ են, հիվանդանոցների փոխարեն գտնվում են հյուրանոցներում՝ բժշկական վերահսկողության տակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում