Նոր ֆիլմ՝ Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի մասնակցությամբ

ՌՌոզա Խաչատրյան

Համաշխարհային ճանաչում ունեցող հայ արվեստագետներ՝ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, նկարիչ և երգիծաբան Վահե Բերբերյանն ու ռեժիսոր Էրիկ Նազարյանը 2017 թ․ միանում են Հայաստանում  խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությամբ:

2016-ին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը անակնկալ բերման է ենթարկվում Խորենացի փողոցից, որտեղ ցույցեր էին ընթանում: Այս դեպքը Սփյուռքում մի ամբողջ քաղաքացիական շարժման առիթ է դառնում: Մեծ թվով կամավորներ միանում են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության դիտորդական առաքելությանը 2017 թ․ խորհրդարանական ընտրություններին։

Ֆիլմի ռեժիսոր Սեդա Գրիգորյանը 1lurer.am-ին տեղեկացրել է, որ «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական  ֆիլմը հասանելի է համացանցում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում