ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, բուժվել է 62 քաղաքացի

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, բուժվել է 62 քաղաքացի

Այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, որոնք արձանագրվել են 263 թեստից՝ այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առողջացել է ևս 5 քաղաքացի՝ ընդհանուր առմամբ առողջացածների թիվը հասցնելով 62-ի:

Գրանցվել է մահվան ևս մեկ՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացության 8-րդ դեպքը։ 68-ամյա մեր հայրենակիցն ունեցել է կորոնավիրուս և ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա և մի քանի այլ հիվանդություններ ևս։

Ընդհանուր առմամբ Հայաստանում վարակի հաստատված դեպքերն 833 են, ապաքինվել է 62 քաղաքացի, մահացել՝ 8-ը։ Այս պահին բուժում է ստանում 763 մարդ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում