ՆՆարե Ոսկանյան

Հայաստան-Արցախ բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում է ջերմաչափման գործընթացը

Հայաստան-Արցախ բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում է ջերմաչափման գործընթացը

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հայաստան-Արցախ բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում է առողջապահության նախարարության կողմից ջերմաչափման գործընթացի իրականացումը: Այս մասին տեղեկացնում են Արցախ տեղեկատվական շտաբից։

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձինք՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բժշկասանիտարական հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումը իրականացնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում