ՆՆարե Ոսկանյան

Չգրանցված աշխատողներն այս ծրագրի շահառու չեն կարող դառնալ․ Բաթոյան

Չգրանցված աշխատողներն այս ծրագրի շահառու չեն կարող դառնալ․ Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական միջոցառումները։ Նախարարը նշեց, որ դրանք 5-ն են։ Տեղեկացրեց, որ առաջին ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն քաղացիներին, որոնք ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում։ Տեղեկացրեց, որ շահառու կարող են լինել այն քաղաքացիները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա, եղել են գրանցված աշխատող և ազատվել են 2020 թ. մարտի 13-25-ը, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է կամ անհայտ կորած։ 

«Կարող են լինել այն քաղաքացիները, որոնք մինչև 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է  եղել գրանցված աշխատող, ազատվել է 2020 թ. մարտի 13-25-ը, իսկ մյուս ծնողը չի աշխատում։ Շահառու կարող է լինել մինչև 14 տարեկան երեխայի միայնակ մայրը, որը եղել է գրանցված աշխատող և ազատվել է։ Աջակցություն կարող է  ստանալ նաև աշխատանքից ազատված և աշխատանք չունեցող այն ծնողը, որը եղել է անհատ ձեռնարկատեր և գործունեությունը ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ»,- ասաց Բաթոյանը՝ ներկայացնելով, որ չգրանցված աշխատողները ծրագրի շահառու չեն կարող դառնալ, աշխատանքը այդ ժամանակահատվածում կորցնելուց առաջ պետք է պարտադիր գրանցված աշխատող լինեին։

Ծրագրի աջակցության չափն է 100.000 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի չափով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում