ՆՆարե Ոսկանյան

Մեր խնդիրը կանխարգելիչ միջոցառումներով պիկը հնարավորինս շուտ տեսնելն է․ Թորոսյան

Մեր խնդիրը կանխարգելիչ միջոցառումներով պիկը հնարավորինս շուտ տեսնելն է․ Թորոսյան

«Կա վարակի տարածում, որը ոչ մեկը չի կարող հերքել։ Կան նոր օջախներ։ Պայմանավորված է նաև մեր կողմից ամեն օր կատարվող թեստավորման թվի աճով»,- այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարն անդրադառնալով վիրուսի կանխատեսվող պիկին՝ նշեց, որ հնարավոր չէ կանխատեսում անել, այն կարող է լինել ցանկացած պահի։ «Պիկը երևում է, երբ սկսում են ամեն օր նվազել դեպքերը։ Եթե մենք ազգովի այդ բոլոր միջոցառումներն իրականացնենք, շարունակենք հայտնաբերումները՝ ինչ-որ մի պահից սկսենք ամեն օր ավելի քիչ դեպքեր արձանագրել՝ կարող ենք  ասել, որ երեկ չէ առաջին օրը վիրուսի պիկն էր։ Մեր խնդիրը կանխարգելիչ միջոցառումներով այդ պիկը հնարավորինս շուտ տեսնելն է»,- ասաց Թորոսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում