ՌՌոզա Խաչատրյան

Պարտաճանաչ ՓՄՁ-ներին պետությունը երաշխավոր կլինի․ Փաշինյան

Պարտաճանաչ ՓՄՁ-ներին պետությունը երաշխավոր կլինի․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ  ընդունված հակաճգնաժամային 9 միջոցառումներից երեքն արդեն գործում են։ Ստացվել են բովանդակային առումով հրապարակված պահանջներին համապատասխանող 10 դիմումներ, նաև նախարարությունը բազմաթիվ զանգեր է ստացել այդ թեմայով։

«Արդեն ՊԵԿ-ի հետ պայմանավորվածություն ունենք, կուղարկենք 5 փաթեթները՝ ՊԵԿ-ի հաստատումը ստանալու համար։ Հաշվի առնելով այն զանգերի քանակը, որը կա, մոտ 200 է եղել երեկ, առաջիկա օրերին լինելու են շատ մեծաքանակ դիմումներ այդ գործիքի կիրառության իմաստով։ Խոսքը վերաբերում է 24-ից մինչև 500 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող արտադրող կամ թվարկված ծառայությունները մատուցող, գործունեություն իրականացնող ծառայություններին, որոնք 2019-ին ունեցել են պարտաճանաչ հարկային և վարկային վճարումներ ավտոմատ եղանակով՝ առանց բանկային համակարգերի կողմից ընտրության»,- նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Վարչապետն էլ ընդգծեց, որ երրորդ միջոցառման հետ կապված ՓՄՁ-ներին ասվում է, որ 2019-ին պարտաճանաչ կերպով հարկերը և այլ պարտավորություններ ճիշտ ժամանակին վճարելու շնորհիվ այլևս վարկ վերցնելու համար գրավի անհրաժեշտություն չունեն, պետությունը երաշխավորում է նրանց։

«Դուք կարող եք մինչև 50 միլիոն դրամ անտոկոս վարկ ստանալ, որի առաջին 6 ամիսը որևէ կերպ չի սպասարկվի, և առաջին 2 տարին անտոկոս կլինի»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում